«Չքնաղ հայուհի». Աննա Դովլաթյանի ամառային կերպարը

19:49   13 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան, որը մեկ ամիս առաջ առաջին անգամ մայր է դարձել, վառ գույնի զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկը արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նուրբ շպար ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Հետեւորդները հիացել են նրա կերպարով ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Չքնաղ հայուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Աննան պատկերված էր դստեր հետ. կադրում երեւում էր մանկասայլակը։ Դերասան Դավիթ Աղաջայնանի կինը սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Դերասանուհին լայնեզր գլխարկ էր ընտրել։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE