«Մեր տղա…». Արփիի ու Միհրանի որդին 40 օրական է (ֆոտո)

18:13   13 օգոստոսի, 2020

Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի որդին այսօր դառնում է 40 օրական։

Այդ առիթով երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում առաջին անգամ ցույց է տվել փոքրիկի դեմքը։ Կադրում Արփին պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Երջանիկ ծնողները գրկել են փոքրիկին։ «Մեր տղա... Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»,- հրապարակումը մակագրել է Արփին։

Նշենք, որ Միհրանի ու Արփիի առաջնեկը լույս աշխարհ է եկել հուլիսի 4-ին։ Զույգը նրան տվել է Ռոբերտ անունը։



© NEWS.am STYLE