Եվա Զոհրաբյանը՝ ամառային հրապուրիչ կերպարում

23:43   13 օգոստոսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Eva Zohrabyan (@evazohrabyan___) on

Instagram-ում հրապարակված կադրում, որը նկարել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, Եվան կրում է սպիտակ երանգի, խորը դեկոլտեով բլուզ, կարմիր կիսաշրջազգեստ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ նուրբ, բայց ընդգծված շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են հղել նրա։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Եվան կրում էր մոխրագույն երանգի ջինսե տաբատ, դեղին բլուզ, վանդակավոր վերնաշապիկ։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել՝ բնական ու նվազագույն շպար։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ես հավատում եմ վարդագույնին, նաեւ նրան, որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են, ես հավատում եմ, որ ծիծաղը՝ կալորիաներ կորցնելու ամենալավ միջոցն է, ես հավատում եմ, որ վաղը կլինի նոր օր եւ․․․ ես հավատում եմ հրաշքների»։



© NEWS.am STYLE