«Անսահման գեղեցկություն»․ Սոֆյա Պողոսյանի հմայիչ լուսանկարը

12:12   14 օգոստոսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Արմատներ» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Sofya Poghosyan Official (@sofya_poghosyan) on

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է կապույտ երանգի ծաղկավոր զգեստ։ Նա արձակել է գանգուր վարսերը, ընտրել՝ նուրբ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ մեխ ականջօղեր, նուրբ վզնոց։  Հրապարակմանը կից Սոֆյան ռուսերեն լեզվով գրել է․ «Գանգուր Սոֆ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Անսահման գեղեցկություն», «Ամենասիրուն», «Գեղեցկուհի», «»Հրաշք», «Թագուհի»։

Օրերս հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր լողավազանում։ Նա զոլավոր լողազգեստ էր կրում ու հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Գոնե մի քիչ ամառ»,- հրապարակումը մակագրել էր նա։  

Լուսանկարը՝ mery_grigoryan



© NEWS.am STYLE