Ֆիլիպ Կիրկորովը պատահմամբ իջեցրել է Օլգա Բուզովայի թանկարժեք զգեստը

22:06   13 օգոստոսի, 2020

Օրերս տեղի է ունեցել մեծ երեկույթ, որի «մեղավորները» Ֆիլիպ Կիրկորովը եւ Օլգա Բուզովայի սիրելի՝ բլոգեր Դավա Մանուկյանն էին։ Միջոցառումն առանց միջադեպի չի անցել։

Մինչ Օլգան պարում էր սեղանի վրա, Ֆիլիպը որոշել է բռնել հաղորդավարուհուն գոտկատեղից եւ հենց այդ ժամանակ էլ Բուզովայի զգեստը սկսել է սահել ներքեւ։ Արդյունքում մերկացել է Օլգայի բարեմասնությունների մի հատվածը։

Օլգային ամաչեցրել ու շփոթեցրել է տեղի ունեցածը, մի փոքր ծիծաղելով եւ ուղղելով հագուստը, նա շարունակել է հանգստանալ ընկերների շրջապատում: Դատելով Ֆիլիպից՝ նա նույնիսկ միանգամից չի նկատել կատարվածը։



© NEWS.am STYLE