Աստղեր, որոնք իրենց կարիերան սկսել են մեծահասակների համար նախատեսված ֆիլմերից

23:12   16 օգոստոսի, 2020

Դուք կարծում եք, որ կասկածելի որակի ֆիլմերում նկարահանվում են միայն անհաջողակ դերասանները։ Սխալվում եք։ «Մեծահասակների համար» ֆիլմերի դերասանների շարքում շատ են առաջին մեծության աստղերը:

Առնոլդ Շվարցենեգեր

«Երկաթե Արնին» երիտասարդ տարիքում նկարահանվել է գեյերի համար մասնագիտացված գերմանական «Փաստաբան» ամսագրում։ Ընդ որում, նրա հետ աշխատել է նաեւ լուսանկարիչ, որի համար հրատարակության թեմատիկան ոչ միայն աշխատանք էր, այլեւ կենսական նշանակություն ունեցող զբաղմունք: Նրա կողմից Շվարցենեգերին ուղղված ոտնձգություններից, ըստ երեւույթին, փրկել են միայն նրա երկաթե բռունցքները։ Գնալով ԱՄՆ՝ դերասանը սկզբում նկարահանվել է «մեծահասակների համար» ֆիլմերում եւ նույնիսկ մասնակցել է տղամարդկանց ամենամեծ արժանապատվությանը նվիրված մրցույթին, բայց, ընտրական մրցույթ չի անցել։ Ի դեպ, դառնալով հայտնի՝ Շվարցենեգերը կտրականապես հրաժարվել է բացահայտ տեսարաններից։ Նրա մասնակցությամբ ֆիլմերում դրանք պարզապես չկան։ Փոխարենը, տնային տեսանյութը, որտեղ նա սիրով է զբաղվում իր նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ, դերասանի ընտանեկան արխիվում պահպանվում է:

Ումա Թուրման

Քվենտին Տարանտինոյի սիրած դերասանուհին մեծահասակների համար ֆիլմին պարտավոր է իր հայտնիությամբ ու համբավով։ Հանդիսատեսը նրան նկատել ու քննադատել է, երբ նա խաղացել է գրող Հենրի Միլերի մասին «Հենրի ու Ջուն» ֆիլմի գլխավոր դերում։ Ֆիլմը լի էր բացահայտ տեսարաններով, ինչը ստիպեց վարձակալներին ի սկզբանե այն մտցնել պոռնոգրաֆիայի մեջ, որը հետագայում փոխարինվեց NC-17 կատեգորիայով, ինչը նշանակում էր, որ սեանսին թույլատրվում է միայն տասնյոթ տարին լրացած հանդիսատեսը:

Սիլվեստր Ստալոնե

Սիլվեստր Ստալոնեի ցուցակում «Ռոկի» եւ «Ռեմբո» հայտնի կինոնկարների հետ մեկտեղ կա նաեւ «Երեկույթ Քիթի եւ Ստադի մոտ, կամ իտալական հովատակ» ֆիլմը: Այս արարքի համար նրան կարող է դատապարտել միայն նա, ով երբեք չի հայտնվել դերասանի կարգավիճակում։ Սկսնակ դերասանը նույնիսկ սննդի համար գումար չուներ, ուստի 200 դոլարը, որը նա ստացել էր աշխատանքի համար, պարզապես մեծ գումար է եղել նրա համար: Ստալոնեն ավելի քան քառասուն տարի հիշեցնում է իր պատանեկության խայտառակության մասին, չնայած, համեմատելով այսօրվա «մեծահասակների համար» ֆիլմերի հետ, պետք է խոստովանել. դերասանի մասնակցությամբ ֆիլմն ավելի շուտ էրոտիկա է:

Դեմի Մուր

Դեմի Մուրի կենսագիրները չեն կարող լռությամբ շրջանցել այն փաստը, որ աստղի մասնակցությամբ ժապավենների շարքում կա «մեծահասակների համար» ֆիլմ,բայց միշտ ամաչում են նշել, որ դա, իբր, եղել է նրա կինոկարիերայի մեկնարկից առաջ: «Մեծահասակների համար» ֆիլմի նկարահանման հրապարակում նրան, ինչպես եւ շատ այլ դերասանների, փողի պակասն է բերել։ Իր անապահով ընտանիքից փախած աղջիկը դրանց կարիքը շատ ուներ։ Ցավոք, քաստինգի ժամանակ Դեմին ձախողել է, այդ իսկ պատճառով նա ստիպված է եղել համաձայնել հանդես գալ սադո-մազո ոճի ֆիլմում։ Նկարահանումների համար ստացված գումարը՝ 10 հազար դոլար, աղջիկը ծախսել է կազմվածքի շտկման համար պլաստիկ վիրահատությունների վրա՝ Դիմետրիայից դառնալով Դեմի Մուր:

Սանդրա Բալոք

«Մեծահասակների համար» ֆիլմում նկարահանվելուն Սանդրա Բալոքին  դրդել է կարիքը․ մատուցողուհու աշխատավարձը ի բավականացրել կյանքի ու ուսման համար, եւ ապագա աստղը որոշել է գումար վաստակել։ Սկսելով նկարահանվել մեծ կինոյում եւ ստանալով առաջին լուրջ հոնորարը՝ Սանդրան առաջին հերթին վարձում է մասնավոր խուզարկուների մի ամբողջ բանակ, որպեսզի նրանք գտնեն առկա բոլոր լուսանկարներն ու ձայներիզները եւ գնեն դրանք սեփականատիրոջից։ Այն ամենը, ինչ հաջողվել է հավաքել, դերասանուհին այրել է մեծ խարույկի վրա, որը տարածվել է հենց իր տան բակում ։

Աղբյուրը՝ tsn.ua



© NEWS.am STYLE