Շքեղ ու համարձակ. Իջինի լուսանկարը

18:41   14 օգոստոսի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին փայլուն զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Օգտատարերը Իջինին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Գեղեցկուհի», «շքեղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը թափանցիկ բարձրակրունկներ էր ընտրել։ Նա արձակել էր մազերն ու լուսանկարը հետեւյալ կերպ մեկնաբանել. «Գեղեցիկ երկինք»։ Հետեւորդները շտապել էին դրական խոսքեր գրել. «Ինչպես միշտ, շլացնող», «կատարյալ գեղեկություն»։

Լուսանկարը՝ @by_loriri



© NEWS.am STYLE