«Բոլոր ժամանակների, թերեւս, իմ ունեցած ամենալեցուն լուսանկարը...». Իննա Խոջամիրյան

15:19   14 օգոստոսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Խուստուփում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային հագուստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին... Հայացքդ մի կտրիր Խուստուփից, որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեւ ու սեգ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա կհասնի փրկությունդ… Ե՛լ խաբված ժողովուրդ, ել, զենքդ ձեռքիդ կազմ ու պատրաստ ինձ սպասիր Խուստուփից... Գ. Նժդեհ... Բոլոր ժամանակների թերեւս իմ ունեցած ամենաԼԵՑՈւՆ լուսանկարը...»,-գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Inna Khojamiryan (@inna_khojamiryan) on

Իննան ավելի վաղ ներկայացրել էր նոր սանրվածքն ու լուսանկարի մեկնաբանություններում գրել էր. «Մեր աշխատանքում շատ հաճախ (գրեթե միշտ) դերասանուհու կերպարային փոփոխությունները որոշում են դիզայներ-ոճաբանը եւ ռեժիսորը: Մեծ հաջողություն է, երբ այդ փոփոխության մեջ դու գտնում ես քեզ: Այն մարդիկ, ովքեր նոր մազերս չսիրեցին` հույս ունեմ նոր կերպարս կսիրեն: Շնորհակալություն բոլորին կարծիքների համար»:



© NEWS.am STYLE