Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

16:16   14 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Թեեւ Ալինա Մարտիրոսյանը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրանց հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ ուրախանում են զույգով։

View this post on Instagram

A post shared by Alina Martirosyan-Arayan (@alina.martirosyan.arayan) on

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Ալինա Մարտիրոսյանն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Դերասանուհին մեկնաբանություններում ռուսերենով գրել էր. «Տարիների հետ ավելի իմաստուն ես դառնում, եւ իմաստությունն օգնում է հասկանալ, որ իմաստությունը չի օգնում»։



© NEWS.am STYLE