Քրիսի Թեյգենն ու Ջոն Լեջենդը երրորդ անգամ ծնողներ կդառնան. արտասովոր հայտարարություն հղիության մասին

12:59   14 օգոստոսի, 2020

Հայտնի երգիչ Ջոն Լեջենդը ներկայացրել է «Wild» երգի հիման վրա նկարահանված երաժշտական հոլովակը, որում գլխավոր դերը կատարում է նրա կինը՝ Քրիսի Թեյգենը։ Ոչ նա, ոչ նրա ամուսինը՝ Ջոն Լեջենդը, առայժմ չեն մեկնաբանել այդ նորությունը, սակայն երկրպագուներն արդեն իսկ պատրաստ են շնորհավորել զույգին, առավել եւս որ առաջինն են այդ մասին գուշակել։

«Պարտադիր հիմա նայեք տեսահոլովակը։ Ձեզ հիանալի անակնկալ է սպասվում»,- այսպիսի ինտրիգային մեկնաբանություն է հայտնվել Vevo երաժշտական վիդեոհոսթինգի Twitter-ի էջում։

Թեյգենն ու Լեջենդն ամուսնացած են արդեն յոթ տարի եւ մեծացնում են երկու երեխաներին՝ դստերը՝ Լունային եւ երկուամյա որդուն՝ Մայլզին։ Ի դեպ, Քրիսին առաջին անգամ չէ նկարահանվում ամուսնու տեսահոլովակում. նրանք ծանոթացել են 2007թ.-ին Լեջենդի «Stereo» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման ընթավքում։ Այդ ժամանակվանից ի վեր Քրիսին նրա մուսան է դարձել (երգիչը նրան է նվիրել «All of Me» կոմպոզիցիան)։

Լուսանկարը՝ PRESLEY ANN/GETTY IMAGES

 



© NEWS.am STYLE