Սվետլանա Բոնդարչուկը լքում է «HELLO» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը

14:49   14 օգոստոսի, 2020

Սվետլանա Բոնդարչուկը լքում է «HELLO!» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը պարբերականում 15 տարի աշխատելուց հետո։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ավելի քան 700 շապիկ, հարյուրավոր էքսկլյուզիվներ, տասնյակ նոր դեմքեր, որոնք մենք բացահայտել ենք ընթերցողների ու միմյանց համար։ Կարող եք չհավատալ, բայց ես հիշում եմ ու գնահատում յուրաքանչյուրին, ով ինձ եւ մեր ընթերցողների հետ կիսվել է իրենց պատմություններով, ապրումներով, ուրախություններով ու հույսերով։

View this post on Instagram

A post shared by Sveta RU Bondarchuk (@a030aa) on

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր 15 տարվա ընթացքում նախագծի մաս են կազմել եւ «HELLO!»-ին են նվիրել իրենց, հոգու ու պրոֆեսիոնալիզմի մասը՝ հիանալի թիմին, առանց որի ոչինչ չէր լինի։ Եվ, իհարկե, ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնվել Պոլինա Յումաշեւային, որը հավատաց իմ ուժերին եւ ինձ վստահեց Ռուսաստանում աստղերի մասին լավագույն պարբերականը։ Հույս ունեմ՝ հուսախաբ չեմ արել»,- նշել է Սվետլանան։

Բոնդարչուկը նաեւ հայտարերել է, որ չգիտի, թե ինչպիսին կլինի նախագծի հետագա ճակատագիրը Ռուսաստանում եւ նշել է, որ պարբերականի կայքը կշարունակի գործել, սակայն ինքն այլեւս դրան առնչություն չի ունենա։



© NEWS.am STYLE