Ռիհաննան կարիբյան ճաշատեսակների բաղադրատոմսերով խոհարակական գիրք կհրատարակի

16:47   14 օգոստոսի, 2020

Ռիհաննան ծրագրում է թողարկել իր առաջին խոհարարական գիրքը։ Երգչուհին միշտ համեղ ուտելիքի երկրպագու է եղել, իսկ 2014թ.-ին պարբերականներից մեկին տված հարցազրույցում նույնիսկ մի քանի սիրելի բաղադրատոմս է ներկայացրել՝ պանրով մակարոն, թխվածք եւ ռոմով պունշ։ Ռիհաննայի խոհարարական գրքում ներառված կլինեն Կարիբjան խոհանոցի նրա սիրելի ճաշատեսակներն ու խոհարարական խորհդուրդներ:

Ռիհաննան չի դադարեցնում նաեւ աշխատանքը երաժշտական նոր ալբոմի վրա, որին երկրպագուները սպասում են 2016թ.-ին «Anti» սկավառակի թողարկումից հետո։ «Ես միշտ աշխատում եմ երաժշտության վրա եւ երբ վստահ լինեմ, որ այդ աշխատանքն արժանի է, սկավառակը կթողարկվի։ Եվ դուք չեք հիասթափվի»,- նշել է երգչուհին։

Աղբյուրը՝ Blueprint

 



© NEWS.am STYLE