Հռիփսիմե Հակոբյանի նոր լուսանկարը Լաս Վեգասից

21:45   14 օգոստոսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը կարմիր հագուստ է կրում։ Նա բարձրունկներ է ընտրել, ոճային, սեւ պայուսակ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Լաս Վեգասում։   

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին երկար, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հագուստը համադրել էր սպիտակ բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE