Միխայիլ Եֆրեմովի կաթվածի մասին տեղեկությունը մտացածին էր

15:59   14 օգոստոսի, 2020

Դերասան Միխայիլ Եֆրեմովի իշեմիկ կաթվածի մասին հայտարարությունը «պարզվում է՝ հորինված է», իսկ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում չի եղել», հայտնում է 5TV-ն՝ վկայակոչելով իր աղբյուները։

«Եֆրեմովն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում չի ունեցել»,- հայտարարել է պորտալի զրուցակիցը։

Ընդ որում, Եֆրեմովի պաշտպանը՝ Էլման Փաշաեւը, վկայակոչելով բժիշկների խոսքերը, պնդում էր, որ արտիստի մոտ կաթված է տեղի ունեցել։ Սակայն իրավապաշտպանը նրան անձամբ չի տեսել, քանի որ կարանտինի պատճառով նրան թույլ չեն տվել մտնել հիվանդասենյակ։

Ընդ որում, ըստ առկա տեղեկատվության՝ եթե արտիստի մոտ, իսկապես, կաթված տեղի ունեցել լիներ, հավանական է, դա կարող էր օգնել խուսափել խափանման միջոց տնային կալանքի խստացումից, ինչպես նաեւ ազդել վճռի վրա։ Առողջական ծանր վիճակի պատճառով իրական պատժի փոխարեն նրա նկատմամբ կարող էր պայմանական ազատազրկում կիրառվել։



© NEWS.am STYLE