Քրիստինա Եղոյանի ոճային կերպարն ԱՄՆ-ից

20:45   14 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին պատառոտված ջինսե տաբատ է կրում եւ բաց վարդագույն վերնազգեստ։ Քրիստինան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ժամացույց եւ թեւնոց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց կապույտ տաբատ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Քրիստինան նախապատվություն էր տվել սպորտային կոշիկներին ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։



© NEWS.am STYLE