Բնական շպար, էլեգանտ զգեստ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

19:41   14 օգոստոսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը կարմիր զգեստ է կրում։ Գեղեցկուհի մայրիկը արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Նա ցածրակրունկեր է կրում, լուսանկարը չի մեկնաբանել։ «Գեղեցկություն, թեթեւություն, հմայք»,- գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում։ Նա ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել ու ծղոտե պայուսակ։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։



© NEWS.am STYLE