«Գեղեցկուհի»․ Շպռոտը՝ խորը դեկոլտեով զգեստով

22:44   14 օգոստոսի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

View this post on Instagram

A post shared by SHPROT (@shprotofficial) on

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող զգեստ, արծաթափայլ ոճային բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել է վարսերը, նախընտրել՝ վառ շպար, իսկ կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի, թափանցիկ, խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել էր ալիքավոր վարսերը, վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Ի՞նչն եք ամենաշատը կարոտել այս օրերին։ Ես Էն պահը, որ կարող էի տոմսերը գնել Երեւանի եւ չմտածել 14 օրյա իզոլացման մասին։Կամ առանց երկմտելու գնալ Վեգաս իմ սիրած DJ ի ելույթը վայելելու....»։



© NEWS.am STYLE