Տատյանա Բրուխունովան պատահաբար գաղտնազերծել է իր հեռախոսահամարը եւ տան հասցեն

22:16   14 օգոստոսի, 2020

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, վերջերս հայտնվել է տհաճ իրավիճակում։ Աղջիկը պատահաբար գաղտնազերծել է իր հասցեն եւ բջջային հեռախոսահամարը: Ավելի ուշ Տատյանան հանդես է եկել ուղերձով եւ հայտարարել, որ հեռախոսահամարը, որը բոլորը տեսել են, ոչ թե իրենն է, այլ նրա օգնականինը։

«Սիրելի բարեկամներ, եւս մեկ անգամ ուզում եմ հստակություն մտցնել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նման տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ես որոշակի տվյալներ եմ ցուցադրել բլանկի վրա։ Հուսով եմ՝ իմ մասին այդքան վատը չեք մտածում, որ ես ինչ-որ բան եմ պատվիրում իմ տան հասցեով եւ անձնական հեռախոսահամարով։ Այս տվյալները ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Ես ունեմ որոշակի հասցե, որով անում եմ բոլոր առաքումները, իսկ նշված հեռախոսահամարն իմ օգնականինն է։ Դրա համար ես շատ եմ խնդրում, խնդիրներ մի ստեղծեք։ Այդ տվյալները համացանցում հրապարակվել են եւ արդեն մի քանի անգամ։ Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, պետք չէ «պատռել» իմ օգնականի հեռախոսը։ Նա չի պատասխանի անհայտ զանգերին», — հայտարարել է Բրուխունովան Stories - ում:

Молодая жена Петросяна неожиданно «рассекретила» свой номер телефона

Փոխարենը Տատյանան մեկ այլ համար է տեղադրել եւ ասել, որ եթե երկրպագուները ցանկանում են խոսել իր հետ, ապա կարող են զանգահարել նշված համարին:

Սակայն «Только никому» տելեգրամ ալիքը նշում է, որ Տատյանան ստում է։ Համացանցի օգտատերերը փորձել են առցանց անդորրագրում առկա հեռախոսահամարը եւ հասցեն։ Պարզվել է, որ տվյալները պատկանում են հենց Եվգենի Պետրոսյանի կնոջը։ Բնակարանը գտնվում է էլիտար բնակելի թաղամասում, որի տարածքից աղջիկը հաճախ լուսանկարներ է տեղադրում, իսկ համարը կապված է Սբերբանկի քարտի հետ:



© NEWS.am STYLE