Նատալյա Պոդոլսկայան երեխայի է սպասում. երգչուհին առաջին անգամ ցուցադրել է փորիկը

20:07   15 օգոստոսի, 2020

Նատալյա Պոդոլսկայան հաստատել է հղիությունը: Վլադիմիր Պրեսնյակովի կինն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է լողազգեստով։ Կադրում երգչուհին ձեռքը քնքշորեն դրել է կլորացած փորիկի վրա։

Վլադիմիր Պրեսնյակովի 38-ամյա կինը, ըստ ամենայնի, գտնվում է հղիության վերջին շրջանում։ Հավանաբար, զույգի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա աշնանը։ «Ես պարզապես կարծում եմ, որ Պրեսնյակով պետք է շատ լինի», - վառ նկարին կից գրել է Նատալյան։

Այն մասին, որ աստղային ընտանիքը սպասում է փոքրիկի ծնունդի, հայտնի է դարձել ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Արտիստները չեն թաքցրել, որ վաղուց եւս մեկ երեխա են ցանկացել ունենալ։ Այժմ ամուսինները երջանիկ են, որ շուտով կիրականանան իրենց երազանքը։

Նատաշան ազատ զգեստներ է կրում եւ վայելում է հանգիստը: Պրեսնյակովը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում առաջիկա համալրումը։ Մինչեւ իր 50-ամյակը երգիչը անկեղծանում էր, որ շատ է ուզում փոքրիկ դստեր հայր դառնալ։ «Երկու տղա արդեն ունեմ, այդ պատճառով էլ աղջիկ եմ ուզում։ Նույնիսկ անուն ենք հորինել՝ Միա։ Բայց ինչպես Աստված կկամենա, իհարկե», - ասել է Վլադիմիրը։



© NEWS.am STYLE