Տիմատիին չեն հրավիրել Պաշուի դստեր մկրտությանը

23:08   15 օգոստոսի, 2020

Մի քանի շաբաթ առաջ Տիմատին երկրպագուներին ցնցել էր այն հայտարարությամբ, թե լքում է Black Star լեյբլը, որը ստեղծվել է 14 տարի առաջ։ Լեյբլի համահիմնադիրներն են կատարողը, Վալտերը եւ Պաշուն:

Ռեփերը հայտարարել է, որ մտադիր է զարգանալ նոր ստեղծագործական ուղղություններով։ Այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին, թե գործարարն իբր վիճել է գործընկերների հետ, որոնց նախկինում մտերիմ ընկերներ էր անվանում։

Այսօր այդ վարկածը նոր հաստատում է ստացել։ Պարզվել է, որ Տիմատիին չեն հրավիրել Պաշուի դստեր մկրտությանը։ Արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքում, իսկ փոքրիկ Ադրիանայի կնքահայրը դարձել է Վալտերը։

«Այսօր հիանալի օր է, ես դարձա մեր փոքրիկ Ադրիանայի կնքահայրը։ Ինձ համար սա առաջին փորձն է։ Ես քեզ կպաշտպանեմ ողջ կյանքի ընթացքում եւ միշտ կողքիդ կլինեմ», — արարողությունից հետո զգացողություններով կիսվել է Վալտերը։

Պաշուն եւ Հաննան ամուսնացած են արդեն հինգ տարի, դաստիարակում են միակ դստերը։ Բայց հարցազրույցում երգչուհին բազմիցս պատմել է, որ երազում է եւս մեկ ժառանգորդի մասին։



© NEWS.am STYLE