«6 տարի առաջ դու շրջեցիր իմ կյանքը եւ ցույց տվեցիր` որն է կյանքի իմաստը. կյանքի իմաստը քո մեջ է, իմ տղա» ․ Լիլիթ Բասյանի հուզիչ շնորհավորանքը՝ որդուն

14:37   15 օգոստոսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու՝ Ալեքսի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ջերմ գրկել է որդուն։ Նա կրում է պուտավոր պրինտով զգեստ, արձակել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Ընտանեկան կադրին կից նա գրել է․

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

«Այսօր հատուկ օր է. ուղիղ 6 տարի առաջ դու շրջեցիր իմ կյանքը և ցույց տվեցիր` որն է կյանքի իմաստը. կյանքի իմաստը քո մեջ է, իմ տղա։

Ես ուզում եմ, որպեսզի դու երջանիկ լինես, ուզում եմ որպեսզի դու լավ մարդ մեծանաս, որպեսզի բոլոր իրավիճակներում քեզ պահես որպես իսկական տղամարդ։

Ալեքս, ինձ համար կարևոր է, որ դու լինես երջանիկ ու առողջ։ Ինձ համար կարևոր է, որ քո աչքերը միշտ փայլեն։

Իմ տղա, շնորհավոր քո օրը։ Դու շատ ցանկալի ու երկար սպասված երեխա ես, մենք միշտ երազել ենք քո մասին։

Իմ Ալեքս, խոստացիր, որ բոլոր մյուս կյանքերում դու ինձ կընտրես` որպես քո մայր։

Սիրում եմ»։



© NEWS.am STYLE