Ռայան Ռեյնոլդսը գործարկել է սեփական սթրիմինգային ծառայությունը․ այնտեղ դեռեւս մեկ ֆիլմ կա

16:09   15 օգոստոսի, 2020

Netflix, Apple+, Hulu, Amazon, Peacock ... ԱՄՆ-ում սթրիմինգային ծառայությունների քանակն ամեն տարի միայն բազմապատկվում է, եւ խեղճ կինոգետներն այլեւս չեն հասկանում, թե որ մեկին բաժանորդագրվեն, եւ ինչը բաց թողնեն: Այժմ, ընտրություն կատարելն ավելի դժվար կլինի․ քանզի խաղերի առցանց հսկաներին միացել է դերասան Ռայան Ռեյնոլդսը։ Իր Twitter-ում նա հայտարարել է Mint Mobile+ սեփական սթրիմինգային ծառայության գործարկման մասին եւ այն անվանել “աշխարհում ամենահասանելին»:

Ռայանի հորինած նախագիծը նաեւ առցանց գրադարանի մասով ամենահամեստն է: Ծառայության կատալոգում ընդամենը մեկ ֆիլմ է։ 2003 թվականի «Հիմարի պաշտպանությունը» ժապավենն է, որում, իհարկե, խաղացել է Ռեյնոլդսը։ Նա կատարել է անվտանգության գործակալության աշխատակցի դերը, որի հիմնական նպատակն է կանխել կողոպուտները: Մի օր նա ինքն է որոշում մասնակցել ոսկերչական խանութի գողությանը, բայց այդ գործողության պլանը ընկնում է քրեական հեղինակության ձեռքը։ Չնայած այն հանգամանքին, որ Mint Mobile + -ը կառուցված է նույն Netflix-ի տեսակով, կան «լավագույն 10 ամենատարածված ֆիլմերը» եւ «ոչ օրիգինալ բնօրինակ ֆիլմեր» կատեգորիաները։ Նոր նախագծի յուրաքանչյուր բջիջում կա միայն մեկ ֆիլմ: Ռայանը բաժանորդագրության գինը չի հրապարակում, գուցե այն չնչին է, կամ ոչինչ չարժե։ Նման ֆինանսական փորձ դերասանը հաստատ կարող է իրեն թույլ տալ։ Վերջերս նա Forbes-ի «10 ամենաբարձր վարձատրվող դերասանների» ցուցակում հայտնվել է երկրորդ տեղում: Անցած տարվա ընթացքում Ռայանի հաշվին եղել է 71,5 մլն դոլար։

Աղբյուրը՝ HelloMagazine



© NEWS.am STYLE