Սլացիկ մարմին, լողազգեստ․ Անատի Սաքանյանի գրավիչ կերպարը

15:51   15 օգոստոսի, 2020

Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է լողազգեստ, կարմիր երանգի երկարափեշ վերնազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Անատին արձակել է մուգ երանգի ալիքավոր վարսերը, նախընտրել՝ վառ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել ինչի գովանդ է լինելու»։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Սիրունիկ»։



© NEWS.am STYLE