Այզա Անոխինան քննադատել է Դավա Մանուկյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի երգը։ Պատասխանը երկար չի սպասեցրել

15:09   15 օգոստոսի, 2020

Ռուսական շոու բիզնեսում կրկին թեժ է. այս անգամ Այզա Անոխինան մեկնաբանել է Դավայի եւ Ֆիլիպ Կիրկորովի «Ռոլեքս» համատեղ երգը։

«Ես այնքան էլ լավ հեյթեր չեմ։ Բայց սա այնքան խղճուկ երգ է։ Թող ների ինփ Ֆիլիպ Բեդրոսովիչի տաղանդը, քանի որ նա ունի աներեւակայելի ուժեղ վոկալ տվյալներ, բայց երգել նման հիմարություն... Սա աշխարհի վերջի օրհներգն է: Սա սարսափելի երգ է, որ կողմից էլ նայես․ այն բոլոր դասավորությունների դեպքում սարսափելի է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ում համար է այն», — ասել է Այզան իր Stories-ում։ Տեսանյութը տարածվել է համացանցում,եւ Դավան պատասխանել է դրանցից մեկի մեկնաբանություններում.

«Դավա, չեմ ուզում քեզ նեղացնել, բայց ում երգն ասես ավելի լավն է, քան այս երգը («Ռոլեքս»- խմբ.): Դե, իրականում, առանց վիրավորանքների: Բայց դա երաժշտություն չէ: Բավական է արդեն երաժշտություն անվանել ցանկացած ձայն, որը դուրս է գալիս բերանից եւ հրապարակվում է iTunes-ում»։

Դավայի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Իր պատասխանում նա անդրադարձել է Այզայի սիրելի, երիտասարդ կատարող Օլեգ Մայամիին․ «Դե, կարելի է ասել Օլեգ Մայամիի երգերն ավելի լավն են լինելու», - գրել է Մանուկյանը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE