Իննա Խոջամիրյանի եւ Վահե Զիրոյանի նոր լուսանկարը

16:43   15 օգոստոսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է դերասան Վահե Զիրոյանի հետ։ Ըստ ամենայնի լուսանկարն արվել է նկարահանման հրապարակում։ Իննան կրում է մարմինն ընդծող կարճ զգեստ։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Իննայի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային հագուստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին... Հայացքդ մի կտրիր Խուստուփից, որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեւ ու սեգ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա կհասնի փրկությունդ… Ե՛լ խաբված ժողովուրդ, ել, զենքդ ձեռքիդ կազմ ու պատրաստ ինձ սպասիր Խուստուփից... Գ. Նժդեհ... Բոլոր ժամանակների թերեւս իմ ունեցած ամենաԼԵՑՈւՆ լուսանկարը...»։



© NEWS.am STYLE