Սոնա Ռուբենյանը՝ նուրբ կերպարում

17:42   15 օգոստոսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան կրում է բաց մանուշակագույն հանդերձանք։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ ու քնքուշ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Տաղանդավոր երգչուհին հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջացրել նուրբ աքսեուսարով՝ վզնոց։ Սոնայի էջը լի էր բազմաթիվ հաճոյախոսություններով։



© NEWS.am STYLE