Ռուս Ռոքֆելլեր Միխայիլ Գուցերիեւը դարձել է Արտյոմ Կաչերի նոր երգի հեղինակը

17:09   15 օգոստոսի, 2020

Հայտնի բանաստեղծ, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միխայիլ Գուցերիեւը, դարձել է հայտնի երգիչ Արտյոմ Կաչերի նոր երգի հեղինակը, որը լայն ճանաչում է ստացել Artik&Asti խմբի հետ կատարած «Грустный дэнс» հիթից հետո։

Գուցերիեւը, որին մենք սովոր ենք տեսնել բացառապես որպես շոու-բիզնեսի հին գվարդիայի երգերի հեղինակ, այս անգամ որոշել է փորձել ժամանակակից պարահրապարակների համար ստեղծագործություն գրել: «Твой первый» երգը հիշվող եւ վառ է ստացվել՝ անմիջապես մուտք գործելով սթրիմինգների հիթ-շքերթներ։ Ի դեպ, Կաչերի եւ Գուցերիեւի երգի համանուն հոլովակն արդեն Youtube-ում հավաքել է առաջին միլիոն դիտում:

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE