«Անթերի»․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

13:47   16 օգոստոսի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է ճերմակ տոպ, երկնագույն բաճկոն, վարդագույն գլխաշոր։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Անթերի», «Ամենասիրուն», «Գեղեցկուհի», «Հրաշալի երգչուհի», «Իմ թագուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում, վառ վարդագույն կաշվե բաճկոն։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ո՞վ կգուշակի` այս սանրվածքով ուր էի գնում (հուշում. Ավստրալիայում եմ)»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր Լիլիթը, որոնք չէին մեռացել հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE