17:40 16 օգոստոսի, 2020Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի բլուզ, շագանակագույն պիջակ։ Մարիամը հավաքել է վարսերը, քնքուշ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են գլխաշորն ու արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարիամ Ալեքսանյանը գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում ու տոպ։ Մարիամը վանդակավոր վերնաշապիկ էր ընտրել ու գլխարկ էր կրում։ Դերասանուհին պարզ սանրվածքով էր, նախապատվություն էր տվել բնական շպարին։