«Անցած տարի այս օրերին Եվրոպայում գնացքով ճամփորդում էի միայնակ»․ Լիա Զախարյանի լուսանկարները

19:35   16 օգոստոսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան մեծ ճամպրուկներով է։ Նա կրում է կիսատաբատ, ամառային բլուզ։ Դերասանուհին հավաքել է վարսերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Լիան հիշել է եվրոպական երկրներով իր ճամփորդության մասին։ Նա գրել է․

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

«Անցած տարի այս օրերին, ես 52 կիլոգրամ քաշով աղջիկ, իմ մեծ ճամպրուկը-50 կիլո, միջին ճամպրուկը-40, ուսապարկս 22, և ձեռքիս 3 կիլո քաշով պայուսակ, Եվրոպայում գնացքով ճամփորդում էի միայնակ։ Մոլորված ու միքիչ վախեցած։ Հպարտ ու հիացած։ Ու ամեն գնացք փոխելուց, հայացքով բարի, բայց միևնույն ժամանակ բոյով ու թիկնեղ մեկին էի փնտրում, որ օգներ ինձ այս 2 ծանր ճամպրուկները բարձրացներ/իջացներ։

Եթե նրանք նախապես իմանային, թե ինչ ծաաանր են նրանք հաստատ ժպիտով կհրաժարվեին կամ էլ չէ, հաստատ չէին մերժի իմ նման ժպտերես, բարի մեծ աչուկներով՝ մոլորված ու միայնակ ճամփորդուհուն։

Ինչ եք կարծում ինչեր էի գնել Եվրոպայից, որ այդքան շաատ ու ծանր էր ճամպրուկներս? (Ի դեպ ես Հայաստանից մեկնել էի 1, թեթև ճապրուկով)»։

Լուսանկարը՝ lon__94



© NEWS.am STYLE