Սուպեր-դիվա Մադոննան 62 տարեկան է. երեկույթ օվկիանոսի ափին

19:06   16 օգոստոսի, 2020

Փոփ երաժշտության թագուհին Մադոննան տոնում է իր 62-ամյակը: Երգչուհին որոշել է տարեդարձը տոնել առանց մարդաշատ հանդիսությունների եւ սահմանափակվել է միայն մտերիմ մարդկանց հետ օվկիանոսի ափին կազմակերպած երեկույթով։

Իր տոնական լուսանկարները Մադոննան մակագրել է հետեւյալ կերպ. «Հանգստացող հոբելյարի դեմքը»:

Լողափային երեկույթի համար երգչուհին ընտրել է խորը դեկոլտեով տարբեր գույներով զարդարված սպիտակ զգեստ, որը նա համադրել է վառ ուլունքներով, ալիքավոր վարսերն արձակել է։

Դատելով տեսանյութերից Մադոննայի տրամադրությունը բարձր է․ նա ուրախ է եւ ծիծաղում է:



© NEWS.am STYLE