Նվազագույն շպար, քնքուշ կերպար․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը

22:37   16 օգոստոսի, 2020

Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանա Գրիգորյանը կրումէ  զոլավոր տաբատ, սպիտակ բլուզ։ Նա նվազագույն շպարով է, արձակել է ուղիղ հարդարված վարսերը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հետաքրքիր կոստյում էր կրում։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր «Շաքի» ջրվեժում։



© NEWS.am STYLE