Ժանեկավոր տոպ, շքեղ կազմվածք. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

12:39   17 օգոստոսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը ջինսե շորտ է կրում եւ ժանեկավոտ տոպ։ Հագուստն ընդգծում է միշտ ոճային երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել ոճային աքսեսուարով. նա վառ գույնի պայուսակ է ընտրել։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ուսերի հատվածում բաց, պուտավոր պրինտով բլուզ էր կրում։ Նա արձակել էր վարսերն, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Աստղիկ Սաֆարյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE