«Սիրուն». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

23:37   17 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին բաց գույնի տաբատ է կրում եւ սեւ շապիկ,, որը զարդարված է քարերով։ Սոֆին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Բարի Լույս…»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Սիրուն Սոֆի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին վառ կարմիր տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Սոֆին կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Շքեղ գեղեցկուհի»։

 

 



© NEWS.am STYLE