«Նուրբ». Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը

10:39   18 օգոստոսի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց է ուսի հատվածում։ Մարինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Նուրբ»։

View this post on Instagram

A post shared by Մարինկա Խաչատրյան (@marinka_khachatryan_official_) on

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ բլուզ, կարմիր, լայն փողքերով տաբատ, ճերմակ պիջակ։ Նրա վարսերը հետ էին հավաքված, Մարինկան երեկոյան վառ շպար էր նախընտրել։ Դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Էլեգանտ», «Դու յուրահատուկ ես», «Փայլում ես», «Գեղեցկուհի», «Նուրբ», «Չկա քո նմանը»։



© NEWS.am STYLE