Մաեստրո Լորիս Ճգնավորյանին կշնորհիվի «Books for Peace Awards 2020» մրցանակը

17:58   17 օգոստոսի, 2020

Իրանահայ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր, հայտնում է Tehran Times-ը։

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

«Books for Peace Awards 2020»  մրցանակը հանձնվում է 2017 թվականից։ Յուրաքանչյուր տարի այն շնորհվում է մեծարելու համար աշխատանքները, որոնք աջակցում են խաղաղությանը մշակույթի ու բառերի միջոցով։

Պարբերականը հիշեցնում է՝ ապրիլին հայտնի է դարձել, որ մաեստրո Լորիս Ճգնավորյանն ինքնամեկուսացման ընթացքում երաժշտական ստեղծագործություն է գրել, որը նվիրված է կորոնավիրուսին։ «Կորոնա» անվամբ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» եւ «Կյանք»։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին քայլը բժիշկներին բոլոր խորհուրդներին հետեւելն է՝ մոտ ապագայում այս հիվանդությունից ազատվելու համար։ Քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, մենք պետք է փորձենք անել լավագույնը, իսկ ես եթե դու արտիստ ես կամ երաժիշտ, պետք է ակտիվորեն աշխատես եւ զբաղվես ինքնակրթությամբ»,- նշել էր մաեստրոն։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE