«Շատ շքեղ». Դիանա Գրիգորյանի լուսանկարը

11:43   18 օգոստոսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան երկար, ուսի հատվածում բաց զգեստ է կրում։ Սցենարիստն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Շատ շքեղ տեսք ունեք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանա Գրիգորյանը կրում էր  զոլավոր տաբատ, սպիտակ բլուզ։ Նա նվազագույն շպարով էր, արձակել էր ուղիղ հարդարված վարսերը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE