19 տարի անց. Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը կհայտնվեն նոր նախագծում

18:11   18 օգոստոսի, 2020

Նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը միասն նկարահանվել են միայն մեկ անգամ՝ հեռավոր 2001թ.-ին, երբ Փիթը հայտնվել է «Ընկերները» սերիալի էպիզոդնեից մեկում, գրում է Standart-ը։ Այդ ժամանակ նրանք դեռ ամուսնացած չէին, սակայն ասում էին, որ հենց այդ նկարահանումներից հետո են նրանց միջեւ զգացմունքներ առաջացել։

Այսօր արդեն՝ երկար տարիներ անց, Փիթն ու Էնիսթոնը մասնակից են նույն բարեգործական նախագծին. նրանք կմիանան 1982թ.-ի «Անհոգ ժամանակներ «Ռիջմոնթ Հայում»» կատակերգական ֆիլմի կենդանի ընթերցանությանը։ Ի դեպ, դերասաններն ամուսնալուծությունից հետո ձգտել են միասին չհայտնվել նույն միջոցառումներին։

Ընթերցանությունները տեղի են ունենալու առանց ձեւաչափով, եւ առայժմ հայտնի չէ, թե դերասաններին ինչ դերեր են բաժին ընկեր։ Նախագծին կմասնակցեն այսլ աստղեր եւս՝ Ջուլիա Ռոբերտսը, Մեթյու Մաքքոնահին, Շոն Պենը եւ այլք։ Միջոցառումը բարեգորածական է եւ ուղղված է Շոն Պենի CORE հասարակական կազմակերպության համար գումար հավաքելուն։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE