«Անմոռանալի հույզեր…». Իննա Խոջամիրյանի ու Վահե Զիրոյանի լուսանկարը

18:39   18 օգոստոսի, 2020

Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դերասան Վահե Զիրոյանի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ «Խուստուփ... անմոռանալի հույզեր… 3201մ... Իսկ դուք լեռ բարձրացե՞լ եք։ Ո՞րը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Inna Khojamiryan (@inna_khojamiryan) on

Դերասանուհին ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր. «Մեր աշխատանքում շատ հաճախ (գրեթե միշտ) դերասանուհու կերպարային փոփոխությունները որոշում են դիզայներ-ոճաբանը եւ ռեժիսորը: Մեծ հաջողություն է, երբ այդ փոփոխության մեջ դու գտնում ես քեզ: Այն մարդիկ, ովքեր նոր մազերս չսիրեցին` հույս ունեմ նոր կերպարս կսիրեն: Շնորհակալություն բոլորին կարծիքների համար»:



© NEWS.am STYLE