«Յուրօրինակ». Սոֆյա Պողոսյանի հմայիչ կերպարը

19:49   18 օգոստոսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով, ուսերի հատվածում բաց հագուստ է կրում։ Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոյանի կինը հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Դու գեղեցիկ ես ու յուրօրինակ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին խորը դեկոլտեով, ծաղկավոր զգեստ էր կրում։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նուրբ շպարով էր։ Սոֆյան կերպարը համադրել էր թրենդային ականջօղերի հետ։ Դերասանուհին հրապարակմանը կից ռուսերենով գրել էր․ «Ամեն օրը նվեր է»։



© NEWS.am STYLE