«Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին չկան». Լիլու

22:38   18 օգոստոսի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, խոշոր աքսեսուարներ՝ վզնոցներ է ընտրել։ Լիլուն հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին չկան»,- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուասնկար էր հրապարակել։ Կադրերում նա պատկերված էր ամուսնու հետ։ Լիլուն արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, երեկոյան շպարով էր, իսկ նրա կերպարն ամբոջղացնում էին բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Մի կերպ կանգնած, իբր շատ լավ եմ»։ Լիլուի երկրպագուներն ու հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ներդաշնակ զույգ»։



© NEWS.am STYLE