Բարաք Օբաման հայտնել է, թե ինչ երգեր է լսել այս ամռանը

20:01   18 օգոստոսի, 2020

Բարաք Օբաման Twitter-ում ներկայացրել է ամառային երգացանկը։ Դրանում ներառված են այնպիսի կատարողների երգեր, ինչպիսիք են Բեյոնսեն, Բիլի Այլիշը, Ֆրենկ Օուշենը, Մոզես Սամնին, Princess Nokia-ն եւ այլք։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում հաճախ եմ երաժշտություն լսել ընտանիքիս հետ եւ ցանկանում եմ կիսվել այս ամռան սիրելի երգերով»,- հրապարակումը մեկնաբանել է ԱՄն նախկին նախագահը։

Բացի նոր կոմպոզիցիաներից՝ Բիլի Այլիշ «My future», Princess Nokia «Gemini», Մեզես Սամնի «Rank&file» եւ Ֆրենկ Օուշեն «Cayendo», Օբաման ցանկում ընդգրկել է նաեւ ժամանակով ստուգված երգեր՝ Բոբ Մարլիի «Could you be loved», Սթիվի Ուանդերի «Do I do», Բիլի Հոլիդեյի «I’ll be seeing you» եւ Բոնի Ռայթի «Nick of time» երգերը։

Թարմ երգացանկում ներառված են նաեւ նախորդ տարի երգեր թողարկած արտիտսներ, այդ թվում Ռիհաննան, Drake-ը, Բեյոնսեն ու Մեգի Ռոջերսը։

Լուսանկարը՝ Getty Images

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

 



© NEWS.am STYLE