«Շքեղ կին էլ ավելի շքեղ գիտակցությամբ»․ Արփինե Հովհաննիսյանի քնքուշ կերպարը

20:31   18 օգոստոսի, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է կապույթ երանգի ամառային զգեստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նուրբ ու նվազագույն շպարով է։ Արփինե Հովհաննիսյանի կերպարն ամբողջացրել են աքսեսուարները․ ժամացույց, վզնոց։ Հրապարակմանը կցի նա գրռում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Շքեղ կին էլ ավելի շքեղ գիտակցությամբ», «Հմայիչ, գեղեցիկ, անկրկնելի», «Ինչպես միշտ գեղեցիկ ու հմայիչ», «Շքեղ», «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի... դա Ձեր մասին է․․․»։

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево и на улице

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում էր սպիտակ բլուզ ու ջինսե տաբատ։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ ու նվազագույն շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ասեք ձեր մտերիմներին, որ իրենք թանկ են ձեզ համար։ Գուցե նրանք հիմա հենց դրա կարիքն ունեն»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Դուք ոչ միայն գեղեցկուհի եք, այլ նաեւ լավ մարդ», «Գեղեցկություն եւ ներդաշնակություն ամեն ինչում։ Հիանալի տեսք ունեք», «Հրաշք»։



© NEWS.am STYLE