Շողեր Թովմասյանն՝ առանց շպարի

23:37   18 օգոստոսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին առանց շպարի է։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է սպորտային գլխարկը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Նա ոճային աքսեսուար էր ընտրել՝ սեւ պայուսակ։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE