ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 օգոստոսի, 2020

ԽՈՅԵՐ

Հանդարտ օր է ձեզ սպասվում: Ընտանիքի անդամները ավելորդ խնդիրներ չեն ստեղծի ձեզ համար, իսկ ընկերները կուրախացնեն ձեզ՝ հրավիրելով երեկույթի: Բայց եթե իսկապես ցանկանում եք վայելել երեկոն, ուրեմն բոլորին հրավիրեք ձեր տուն ու ժամանակ անցկացրեք մտերմիկ միջավայրում:

ՑԼԵՐ

Պարզվում է, օգոստոսի 19-ի ձեր առաջադրանքն ավելի հեշտ է, քան կարծում էիք: Այսօր սիրելի աձնավորությունը կբացի ձեր աչքերը եւ դրա համար կցանկանաք ամուր գրկել ու համբուրել նրան: Մի զսպեք ձեզ, ջերմ համբուրեք սիրելիին: Նրան նույնպես հաճելի կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Բավականին թեթեւ եւ ուրախ օր է սպասվում Երկվորյակներին, բացառությամբ մի դեպքի՝ եթե նրանց սիրելի սպորտային թիմը չպարտվի: Չնայած այսօր սիրելի էակն ու երեխաները տարաբնույթ հարցեր կտան ձեզ, դուք հանգիստ կպատասխանեք բոլոր հարցերին, քանզի դրանք շատ դյուրին կլինեն ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օգոստոսի 19-ին ձեզ զգալու եք իսկական հերոս, որը հանուն սիրո պատրաստ է անել հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: Իսկ այն, որ դուք գտել եք ձեր սիրուն, կասկած չկա, հատկապես այսօրվա սխրանքից հետո:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Իրականում դուք ավելի բարդ իրավիճակում եք հայտնվել, քան կարծում եք: Հավանաբար ինքներդ չեք գիտակցում, թե ինչ խնդիրների առաջ կկանգնեք ձեր հետաքրքրասիրության պատճառով: Փորձեք զսպել ու ղեկավարել ձեզ, որպեսզի իրադրության տերը դուք լինեք:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են, որ Կույսերին հաջողակ օր է սպասվում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման հարցում: Նրանք այսօր հանգիստ չեն թողնի ձեզ: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ուրեմն օգոստոսի 19-ին դուք անպայման կհանդիպեք ձեր արքայազնին/արքայադստերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Անկեղծորեն պատասխանեք՝ ե՞րբ եք վերջին անգամ հետաքրքիր գիրք կարդացել:  Չե՞ք հիշում: Աստղերը հուշում են ընթերցանության օր հայտարարել եւ հիանալի օրինակ լինել սիրելիի ու երեխաների համար:  Դասական գրականությունը կօգնի ավելի լավ հասկանալ ձեր ներքին եւ ամբողջ աշխարհը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս կահույքի տեղափոխություն անել տանը: Այս հարցում խնդրեք ընկերների օգնությունը: Իսկ գործն ավարտելուց հետո միասին զվարճանալու եւ երեկույթ կազմակերպելու միտքը բոլորի հավանությանը կարժանանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օգոստոսի 19-ին լսեք ձեր սիրելի էակին: Այսօր մոռացեք ձեր տրամաբանության մասին եւ հետեւեք սիրելիի ամեն խոսքին: Դուք նրա ձեռքում ասես խաղալիք կլինեք, բայց դրանից հետո կհասկանաք՝ արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել եւ վստահելի մեկն է ձեր կողքին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելի էակը ձեզ կվերաբերի այնպես, ինչպես իր ծնողներին: Նույնիսկ եթե այժմ նա ձեզ հարգանքով է վերաբերում, տարիներ անց դառնալու եք նրա նյարդային լարված վիճակի պատճառը: Ուստի, այսօր հետեւեք, թե ինչպես է նա վարվում իր հարազատների հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օգոստոսի 19-ին ակտիվ մասնակցություն պետք է ունենաք ձեր սիրելի էակի կյանքում: Կարեւորը, որ օրը չավարտվի տարաձայնություններով եւ դավաճանության մեջ մեղադրանքներով: Հիմա ձեզ նման խնդիրներ պետք չեն: Փորձարկումներն ավելի ուշ կանեք:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությանը դժվար կլինի բացատրել, թե ինչ եք զգում իրականում: Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, հետեւաբար րոպեական, դրական պատասխան մի ակնկալեք: Զգացեք ձեզ ուսուցչի դերում, որը նույն միտքը քսան անգամ կրկնում է:



© NEWS.am STYLE