Երշիկով եւ պանրով դիետա

18:43   22 օգոստոսի, 2020

Դիետաների մեծամասնությունից այս մեկն առանձնանում է նրանով, որ գործնականում ածխաջրեր չի պարունակում, այդ պատճառով 2 շաբաթից ավելի նման սննդակարգի հետեւել խորհուրդ չի տրվում: Այն բավականին հագեցնող է, չնայած երեկոյան ստիպված կլինեք հրաժարվել սովորական ընթրիքից, ինչը շատերի համար կարող է ծանր փորձություն լինել: Հնարավոր է նիհարել մինչեւ  10 կգ, բայց մի մոռացեք շատ ջուր խմել: 

Մեկ օրվա ճաշացանկ

8.00. Սուրճ կամ թեյ առանց շաքարի:

10.00. Խաշած ձու:

12.00. 200 գ ոչ ճարպոտ երշիկ: 

14.00. 100 գ ոչ ճարպոտ պանիր: 

16.00. 250 գ յուղազուրկ կաթնաշոռ:  

18.00. Մի բաժակ մածուն 1 տոկոս յուղայնությամբ:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE