13:11 19 օգոստոսի, 2020Ամերիկացի ռեփեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հայտնել է TikTok սոցիալական ցանցի քրիստոնեական տարբերակի ստեղծման ցանկության մասին։
«Ես հենց նոր տեսիլք ունեցա։ Jesus Tok։ Ես TikTok էի նայում դստերս հետ, եւ բովանդակության մեծ մասն ինձ համար՝ որպես քրիստոնյա հայր, անհանգստություն առաջացրեց։ Բայց ես սիրահարվեցի տեխնոլոգիային»,- գրել է երաժիշտը։
Քիմ Քարդաշյանի ամուսինը հաջորդ հրապարակմամբ հայտնել է, որ աղոթում է TikTok-ի թիմի հետ սոցիալական ցանցի քրիստոնեական տարբերակի վրա աշխատանքի մասին։ «Այն պետք է անվտանգ լինի երեխաների ու ամբողջ աշխարհի համար։ Հանուն Հիսուսի։ Ամեն»,- ասված է Քանյեի հրապարակման մեջ։
WE PRAY WE CAN COLLABORATE WITH TIK TOK TO MAKE A CHRISTIAN MONITORED VERSION THAT FEELS SAFE FOR YOUNG CHILDREN AND THE WORLD IN JESUS NAME AMEN
— ye (@kanyewest) August 17, 2020
Վերջին ամիսների ընթացքում Քանյե Ուեսթը, որը տառապում է երկբեւեռ խանգարմամբ, բազմաթիվ ոչ միանաշանակ հայտարարությունների է արել հղիության արհեստական ընդհատումների, ռասիզմի եւ սեփական ընտանիքի անդամների մասին, որոնց մեղադրել է իրեն «հիվանդանոցում փակելու» փորձի համար։ Այս ամենն ուղեկցվում էր Twitter-ում գիշերային բազմաթիվ հրապարակումներով, որոնք ջնջվում էին առավոտյան։ Ավելի ուշ ռեփերը հրապարակային ներողություն է խնդրել կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։
Աղբյուրը՝ Esquire
Լուսանկարը՝ Scott Dudelson/FilmMagic via Getty Images