«Սա Փերիսն է». հրապարակվել է Փերիս Հիլթոնի հոգեկան ցնցման մասին պատմող ֆիլմի թրեյլերը (վիդեո)

16:11   19 օգոստոսի, 2020

Հաջորդ ամիս համացանցում կհայտնվի «This is Paris» («Սա Փերիսն է») վավերագարական ֆիլմը, որը պատմում է  մոդել, երգչուհի ու դերասանուհի Փերիս Հիլթոնի կյանքի մասին։ TouTube-ում արդեն իսկ հրապարակվել է ժապավենի թրեյլերը։

Շատերն են հիացմունքով նայում Փերիսին, քանի որ նա մեծ հաջողության է հասել։ Սակայն նրա կյանքն անհոգ է թվում միայն առաջին հայացքից։ Կինոաստղի դիմակ թաքնված է խոցելի աղջիկ, որը սարսափելի բան է վերապրել։

Դերասանուհին նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ով է ինքն իրականում, երբեմն`նույնիսկի նաեւ ինքը։ Հոգեկան ցնցումից հետո, որը նա վերապրել է մանկության տարիներին, Փերիսը չէր կասկածում, որ պետք է իրականացնի իր երազանքներն ու լքի ատելի վայրը։

Հիլթոնը կերպար է մտածել, որի ետեւում թաքնվել է։ Սակայն տարիների ընթացքում սկսել է կորցել իրեն։ Փերիսը երբեմն ցանկացել է պատմել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, սակայն յուրաքանչյուր անգամ նրան պատժել են դրա համար։ Աստղը մինչ այսօր գիշերը վատ է քնում, նրան անհանգստացնում են մղձավանջները։ Հոգում բեռից առհավետ ազատվելու համար Հիլթոնը որոշել է անկեղծ լինել։

Աղբյուրը՝ Townandcountrymag.com

 



© NEWS.am STYLE