Էլեգանտ Մելանյա Թրամփը հանրությանն է ներկայացել աշխարհի ամենաթանկ պայուսակներից մեկով

17:05   19 օգոստոսի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հանրությանն է ներկայացել Hermes Birkin լյուքս դասի պայուսակով, որն աշխարհում ամենաթանկարժեքներից մեկն է, հայտնում է Express-ը։

Ամերիկայի առաջին տիկնոջը լուսանկարել են որդու ու ամուսնու հետ Սպիտակ տուն ժամանաելիս։ Մելանյան Stella McCartney ապրանքանիշի՝ 700 դոլար արժողությամբ զգեստ-վերնաշապիկ էր կրում եւ բարձրակրունկ կոշիկներ։ Էլեգանտ կերպարն ամբողջացնում էր հագուստի երանգին համապատասխանող Hermes Birkin պայուսակը։

Լրատվամիջոցները նաեւ ուշադրություն են դարձել, որ իջնելով աստիճանները՝ 50-ամյա Թրամփն ամեն կերպ խուսափել է ԱՄՆ նախագահի ձեռքից, որը փորձում էր բռնել այն։ Բացի այդ՝ նրա ձեռքով թանկարժեք աքսեսուարը մոտեցրել էր դիզայներական զգեստին։

Twitter-ի օգտատերերը կարծել են, որ առաջին տիկինն այդ քայլին է դիմել շրջազգեստի պատճառով, որը բարձրացնում էր քամին։ «Նա պարզապես պահում էր զգեստը։ Իջնելով աստիճանից՝ բա բռնեց նրա ձեռքը»,- նշել է սոցիալական ցանցի օգտատերը։

Լուսանկարները՝ Manuel Balce Ceneta/AP, Getty Images



© NEWS.am STYLE