Իգոր Կրուտոյի բարեկամուհուն կասծակում են Միխայիլ Եֆրեմովին թմրամիջոցներ վաճառելու համար

15:11   20 օգոստոսի, 2020

Հայտնի ռեստորատոր Տատյանա Բերկովիչին, որը դատարանում ցուցմունք է տվել Միխայիլ Եֆրեմովի գործով, ստուգում են թմրամիջոցների վաճառքին առնչակցության առումով։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ կասկածում են, որ հենց նա է դերասանին թմրամիջոցներ մատակարերել, որոնց հետքերը նրա արյան մեջ հայտնաբերվել են մահվան ելքով վթարից հետո։

«Թմրամիջոցների մասին գործի քննությունը շարունակվում է։ Եֆրեմովին թմրամիջոցներ մատակարարելու առնչության առումով ստուգվում է Տատյանա Բերկովիչը»,- իր աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Տատյանան Եֆրեմովի եւ ռուսական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների վաղեմի ծանոթն է։ Նրան պատկանում են (կամ պատկանել են) մայրաքաղաքային հայտնի հաստատություններ։ Նրա որդին Վիկտորյա Կրուտոյի ամուսինն է, նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2014թ.-ին Մոնտե Կարլոյում։ Արարողությանը ներկա են եղել զույգի ծնողները, այդ թվում Բերկովիչը, ինչպես նաեւ հարսնացուի հայրը՝ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը։



© NEWS.am STYLE